Կոտայքի մարզ

Կոտայքի մարզառաջին մակարդակի վարչատարածքային միավոր՝ մարզՀայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում: Համարվում է Հայաստանի միակ մարզը, որը միջպետական որևէ սահման չունի: Կոտայքը այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին[1]:

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա:

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն[2][3]: Տարածքի հիմնական մասը լեռնային է: Այս մարզը ջերմասեր բույսերի մշակման համար հարմար չէ՝ իր բարձրադիր դիրքի պատճառով։ Մարզում զարգացած է էքստենսիվ անասնապահությունը, հիմնականում՝ խոշոր եղջերավոր անասունների բուծումը։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ[4]։ Կոտայքի մարզը ԽՍՀՄ տարիներին ուներ զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։


Պատմություն

Վաղ շրջան...

 

Կոտայքի արևմտյան մասը հնում մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների կազմի մեջ։ Կոտայք գավառի մասին տեղեկություններ պահպանվել են 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ում և հայ մատենագիրներ ՍեբեոսիԹովմա ԱրծրունուԱսողիկիԿիրակոս ԳանձակեցուՍտեփանոս Օրբելյանի և Զաքարիա Քանաքեռցու մոտ, հայկական հին ձեռագրերում և հիշատակարաններում։ Նրա անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են Կոտայքում պահպանված բազմաթիվ հուշարձանները։ Ըստ հնագույն վկայությունների՝ Կոտայքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարավոր տարիներ առաջ[5]Հրազդան քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների դամբարաններ։ Պահպանվել է մ.թ.ա. 13-րդ դարի քարավանատուն։ Վաղ ժամանակներում այս շրջաններում ապրող ուրարտացիները կարողացան միավորել տեղի ցեղախմբերին և ստեղծել Վանի թագավորությունը, որի մեջ էլ մտնում է Կոտայքի մարզի ներկայիս տարածքը:

Ըստ ուրարտական արձանագրությունների` մարզի ներկայիս տարածքն ընդգրկվում էր Էթիունի խոշոր ցեղային միության տիրապետության մեջ:

Աբովյան քաղաքի տարածքում հայտնաբերվել են Արգիշտի I թագավորի (մ.թ.ա. 8-րդ դար) սեպագիր արձանագրությունը: Քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։

 

Կոտայքի մարզի ներկայիս տարածքը հեթանոսության գլխավոր կենտրոններից է եղել: Այստեղ է գտնվում Հայաստանի տարածքում մինչ օրս պահպանված միակ հեթանոսական կառույցը՝ Գառնու տաճարը: Միջնադարյան հայկական մատենագիտության մեջ Մովսես Խորենացու առաջ քաշած ավանդությունը ճանաչվել է ճշմարիտ-իրական։ 14-րդ դարի մի ձեռագրի մեջ էլ դաստակերտ-ամրոցի հիմնադրման տարի է համարվում մ.թ.ա. 2166 թվականը։

 

Միջնադար...

 

Վաղ միջնադարում (3-5-րդ դարեր) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունիների տոհմին։ 5–րդ դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի՝ Կարենյաններ-Պահլավունիներից։ Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թվականին հրամայեց Ծաղկաձոր ավանում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Գրիգոր Լուսավորիչի անունով։ Արդյունքում՝ հիմնվեց Կեչառիս վանական համալիրը։

Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին, իսկ 5-7-րդ դարերում, ըստ որոշ տվյալների՝ Ամատունյաց նախարարական տանը։ Կոտայքի տարածքը կռվախնձոր է եղել Ամատունյաց նախարարական տան և հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանի միջև։

Ըստ Հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու գրառումների՝ Արամոնս գյուղը եղել է հայոց կաթողիկոսական կալված: 9-10-րդ դարերում պատկանել է Բագրատունիների թագավորությանը, իսկ 10-րդ դարի վերջում գավառը նվիրվել է Պահլավունիներ իշխանական տոհմին։ Հետագայում՝ 12-13-րդ դարերում տարածքը եղել է Զաքարյանների իշխանության տակ և պատկանել է Իվանե Զաքարյանին և նրան ենթակա հայ իշխաններին: իսկ 13-15-րդ դարերում վերջինիս մի մասն անցել է Պռոշյանների և Խաղբակյանների ենթակայության տակ։

 

1253 թվականին տարածքի մի մասը Մանգու Խանը շնորհել է իշխան Սմբատ Օրբելյանին՝ թուրք սելջուկների և թաթար մոնղոլների տիրապետության շրջանում։

 

Նոր ժամանակներ...

 

Տարածքի հետագա տիրապետողների թվում են նաև եղել ակ-կոյունլուկարա-կոյունլու ցեղախմբերըՍեֆյան Պարսկաստանը, իսկ 18-րդ դարի կեսերին կազմել է Երևանի խանության Կարբի-Բասարի և Կըրխբուլաղ մահալները։

Այս տարածքը նույնպես ենթարկվել է Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին, ինչի հետևանքով բնակիչները լքել են այն։ 1828-1829 թվականներին Արևելյան Հայաստանում Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո տարածքը մտել է Կոտայք գավառի մեջ։

 

Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված էր Երևանի խանության Կըրխ-Բուլաղի և Գսանի-Բասարի մահալների միջև։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց և Երևանի նահանգը կազմվելուց հետո (1849) Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերություն և քաղաքներ։ Գյուղերը փոքր էին և անբարեկարգ։

 

Նորագույն շրջան...

 

Նախքան հոկտեմբերյան հեղափոխությունը Կոտայքում մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են ԲաքվիԹիֆլիսի և Երևանի ձեռնարկություններում աշխատող առանձին բոլշևիկ գործիչներ, ինչպես նաև Երևանի թեմական դպրոցի կոտայքցի աշակերտներ, որոնք հարել են բոլշևիկյան «Սպարտակ» կազմակերպությանը։ Սովետական իշխանության հաստատումից հետո 1920 թվականի դեկտեմբերին հիմնադրվեց Կոտայքի կուսկազմակերպությունը։

1921 թվականին տեղի ունեցավ առաջին կուսակցական կոնֆերանսը, որը կոչվեց Կոտայքի շրջանի կուսակցականների ընդհանուր ժողով։ 1973 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում կար 117 կուսկազմակերպություն՝ 2997 կոմունիստներով։ 1921-1971 թվականներին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ Առաջին կոմերիտական բջիջը կազմակերպվել է 1920 թվականի դեկտեմբերին՝ Քանաքեռում։ 1921 թվականի հուլիսի վերջին կայաառաջին կոնֆերանսը, որն ընտրեց շրջկոմ։ Կազմակերպությունն այն ժամանակուներ 320 կոմերիտական։ 1972 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում հաշվվում էր կոմերիտական կազմակերպություն՝ 6729 կոմերիտականներով։

Սովետական իշխանության առաջին տարիներին, մինչև 1925 թվականի հոկտեմբերի 20-ը, Կոտայքը որպես գավառակ մտել է Երևանի գավառի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Կոտայքը Հայաստանի հետամնաց գյուղատնտեսական շրջաններից էր։ 1700 գաղթական ընտանիքներ բառացիորեն ընչազուրկ էին և անօթևան։

1922 թվականին կայացած անկուսակցականների համագումարը որոշեց, մինչև կառավարության օգնությունը, գյուղում միջոցներ ձեռնարկել սովի դեմ պայքարելու համար։ Այս ժամանակահատվածում շրջանի բնակչության մոտ 95% անգրագետ էր։

 

Բոլոր գյուղերում բացվեցին անգրագիտության վերացման կայաններ (լիկվիդացիոն կայաններ)։ Սկսվեց զանգվածային տարրական կրթության իրագործումը։ Այդ նպատակով տարրական դպրոցներ բացվեցին գյուղերում։ Քանաքեռում 1926 թվականին բացվեց յոթնամյա դպրոց, իսկ Ելղովանում՝ կոլերիտ դպրոց։ 1925 թվականին շրջանում գործում էր արդեն 24 դպրոց՝ 2684 աշակերտով։

1922 թվականին նախկին աղայապատկան հողերի վրա կազմակերպվեց Ձագ գյուղի Մյասնիկյանի անվան տնտեսությունը։ Այստեղ աճեցվող ծխախոտիխնձորի և վարունգի բերքատու տեսակները հետագայում տարածվեցին շրջանի մյուս գյուղերում։ Առաջին կոլեկտիվ տնտեսություններն Կոտայքում կազմակերպվեցին 1928 թվականին, Ելղովանում (այժմ՝ Կոտայք) և Ճաթղռանում (այժմ՝ Գեղաշեն)։ Նրանցից յուրաքանչյուրը միավորում էր 12 տնտեսություն։ 1930 թվականի սկզբներին կոլտնտեսություններ կազմակերպվեցին ևս 24 գյուղերում։ 1934 թվականին կոլտնտեսությունները միավորում էին 3514, 1935 թվականին՝ 5408 ընտանիք։ 1936 թվականին կոլտնտեսություններն արդեն ընդգրկում էին շրջանի բնակչության 95%։ 1934 թվականին ստեղծվեց մեքենա-տրակտորային կայան, որն սպասարկում էր 26 տնտեսությունների։ Ավելի ուշ Ջրվեժում կազմակերպվեց 2-րդ ՄՏԿ։

Կոտայքի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ Արզնիի հանքային ջրերի գործարանը[2], կառուցվեց 1927 թվականին։ 1928 թվականին այնտեղ կառուցվեց նաև Հայաստանում առաջին առողջարանը։ Շրջանի կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ աշխատավորները եռանդուն մասնակցություն ունեցան Քանաքեռի ՀԷԿ-ի, հատկապես՝ նրա ջրանցքի և ջրավազանի կառուցմանը։ Կոտայքի աշխատավորությունը մասնակցեց նաև 1930-ական թվականներին սկսված և 1950-ական թվականներին վերսկսված Երևան-Աղստաֆա երկաթուղու շինարարությանը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կոտայքի մարզի բնակչությունն իր ավանդը ներդրեց հաղթանակի գործում։ 1941 թվականին շրջանի կոմունիստների 54, 7% (407 մարդ) մեկնեց ռազմաճակատ։ 1941-1945 թվականներին շրջանի ազգաբնակչությունից 7350 մարդ զորակոչվեց սովետական զինված ուժերի շարքերը։ ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեց 4735 մարդ։ Նրանցից երկուսը՝ Հրանտ Բաբայանը և Սերգեյ Սարխոշևը, արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ Իվան Միրզոևը դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակ Կոտայքի աշխատավորները վիթխարի աշխատանք կատարեցին թիկունքում՝ աշխատուժի մեծ պակասի պայմաններում ապահովելով կոլտնտեսային արտադրությունը և մթերքների հանձնումը պետությանը։ Կառուցվեց Գառնիի ջրանցքը, որն Ազատ գետի ջրով ոռոգեց 800 հա հող։ 1945 թվականին շահագործման հանձնվեց Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև շարք մտավ Քանաքեռի ջրհան կայանը։

Ետպատերազմյան տարիներին զգալի փոփոխություններ տեղի ունեցան Կոտայքի տնտեսության կառուցվածքում, աննախնթաց չափով աճեց արդյունաբերության տեսակարար կշիռը շրջանի տնտեսության ընդհանուր հաշվեկշռում։ Կառուցվեցին և գործարկվեցին 12 կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ: Արդյունաբերական ձեռնարկությունների հետ մեկտեղ շրջանում հայտնվեցին նոր բնակավայրեր՝ Նոր Հաճն և Արզնի քաղաքատիպ ավանները։

1958 թվականին նախկին շրջկենտրոններ Քանաքեռ ու Ավան գյուղը միացել են Երևանին։ Իսկ ԳառնիԳողթՔյուլլուջա գյուղերում, Աբովյանում և Քանաքեռավանում (նոր բնակավայր, որի կառուցումն սկսվել է 1960 թվականից) ստեղծվել են մասնագիտացված սովետական տնտեսություններ։ Նախկին կոլտնտեսությունների և բնակատեղիների հիմքի վրա ստեղծվել են նաև Աբովյանի ծխախոտի զոնալ փորձակայանը, անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Բալահովտի ուսումնա-փորձնական տնտեսությունը, Առինջի պտղատնկարանային տնտեսությունը, Աբովյանի անտառային տեսությունը, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Ողջաբերդի, Պտղնիի, Ջրաբերի, Հացավանի պետական տնտեսությունները, Աբովյանի ջերմոցային տնտեսությունը։

Կոտայքի գյուղատնտեսության մասնագիտացման և մշակվող հողատարածությունների բերքատվության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցավ Կոտայքի ջրանցքի շինարարությունը, որի առաջին հերթն ավարտվեց 1958 թվականին։ 1970 թվականին ջրովի հողատարածությունները կազմեցին մոտ 10 000 հա (1940 թվականին՝ 4936 հա)։ Ակնա լճից անցկացված ջրանցքով ջրվում են Գեղամա լեռնաշղթայի արոտավայրերը՝ մոտ 1000 հա։


Աշխարհագրություն

Լեռնագրություն...

 

Կոտայքը կենտրոնական դիրք է գրավումում Հայաստանի Հանրապետության տարածքում: Արևելքում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիսում և հյուսիս-արևելքում համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերին, հարավում սահմանակից է Արարատի մարզին և քաղաքամայր Երևանին, իսկ ամբողջ արևմուտքում՝ Արագածոտնի մարզին: Ամենաերկար սահմանագիծը Արագածոտնի մարզի հետ անցնող սահմանն է, իսկ ամենակարճը՝ Տավուշի մարզի սահմանը:

Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում՝ Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։

Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Հրազդան գետի երկու ափերին, տարածվում են Կոտայքի և Եղվարդի թույլ մասնատված լավային սարավանդերը: Կենտրոնական հատվածում են գտնվում ԳութանասարիԱրայի և Հատիս լեռնագագաթները[4]:

Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1200-1300 մետր բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1700-1800 մետր բարձրության վրա):

Ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է՝ 3598 մետր բարձրությամբ: Աժդահակ լեռնը գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։

Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրջանի տարածքի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°-ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են:

Կոտայքի մարզի հողաբուսական ծածկույթը բավականին խայտաբղետ է: Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն հողերը։ Սարավանդներին բնորոշ են շագանակագույն հողերը և չոր տափաստանային լանդշաֆտ ները: Լեռնալանջերին սևահողային ծածկույթի վրա ձևավորվել են լեռնային տափաստաններ: Ծաղկունյաց լեռների և Մարմարիկի հովտի անտառների տակ տարածվում են գորշ դարչնագույն հողերը: Բարձրադիր լեռնային գոտուն բնորոշ է լեռնամարգագետնային լանդշաֆտը:

 

Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական լանդշաֆտային գոտիները։

 

 

 

Ջրագրություն ...

 

Կոտայքի մարզն աչքի է ընկնում ներքին ջրերի բազմազանությամբ: Գետերից ՀրազդանըԳետառըԱզատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը՝ 3032 մետր) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Հրաբխային ապարների մեջ ներծծված ջրերն աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետերի կիրճերում[4]:

 

Հայտնի են Քառասունակնի, Գառնիի և Արզնու աղբյուրները, որոնց ջրերը հասնում են Երևանին և օգտագործվում կենցաղային և արդյունագործածական նկատառումներով[4]:

Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքներում կամ տասնյակ լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը: Կոտայքի մարզի լճերը տնտեսական նշանակություն գրեթե չունեն: Դրանք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակներով և ունեն տեղական նշանակություն: Մարզի ջրամբարներն օգտագործվում են ոռոգմանէներգետիկայիձկնաբուծական և բուժական նկատառումներով: Հայտնի են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները[4]:

Կոտայքի մարզի ստորգետնյա ջրերի պաշարները բաշխված են անհամաչափ։ Ստորգետնյա ջրերը մեծ նշանակություն ունեն ջրային հավասարակշռության մեջ։

Կոտայքի մարզում կան նաև մի քանի ջրառատ ջրվեժներ: Դրանցից ամենաջրառատն ու բարձրադիրը Գաղթ գյուղում գտնվող Խոսրովի ջրվեժն է, որն ունի 8 մետր բարձրություն: Ջրվեժն ունի զբոսաշրջային կարևոր նշանակություն: Ճահիճների թիվը բավականին քիչ է: Տարից տարի Կոտայքի մարզի ճահիճների թիվը կրճատվում է:

 

Կլիմա ....

Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:

Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը: Կոտայքի մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5  °C: Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի ջերմաստիճանով՝ -3.6 °C:

Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում է միջինում 8.7 °C ջերմություն: Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները բավականին տարբեր են: Ամառվա ամիսներին գրանցվում է բարձր ջերմություն հատկապես Աբովյան և Հրազդան քաղաքներում: Միջին հուլիս-օգոստոսյան ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կազմում է 22.2 °C և ավելի:

Ամենացածր ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ լեռան գագաթին:

Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը նորմայից բարձր է՝ 400-970 մմ։ Տարբեր ամիսներին տեղում է անձրև, կարկուտ, իսկ ձմեռային ամիսներին՝ ձյուն: Անսառնամանիք օրերի թիվը մարզի ստորին գոտում կազմում է շուրջ 200 օր։

 

[թաքցնել]Հրազդանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 31.3
(−0.4)
32.4
(0.2)
39.6
(4.2)
50.5
(10.3)
59.5
(15.3)
67.8
(19.9)
74.1
(23.4)
79.5
(26.4)
68.9
(20.5)
58.8
(14.9)
45.9
(7.7)
35.4
(1.9)
53.64
(12.03)
Միջին ցածր °F (°C) 14.2
(−9.9)
15.4
(−9.2)
22.1
(−5.5)
30.6
(−0.8)
38.3
(3.5)
44.4
(6.9)
49.8
(9.9)
50.2
(10.1)
43.2
(6.2)
36.0
(2.2)
27.9
(−2.3)
19.9
(−6.7)
32.67
(0.37)
Տեղումներ դյույմ (մմ) 0.75
(19)
0.91
(23.1)
1.38
(35.1)
2.17
(55.1)
3.50
(88.9)
2.91
(73.9)
1.81
(46)
1.51
(38.4)
1.18
(30)
1.61
(40.9)
1.26
(32)
0.75
(19)
19.74
(501.4)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}